Բերման են ենթարկել փաստաթղթերի կեղծման մեղադրանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 8-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի սկզբնամասից հայտնաբերել և բերման են ենթարկել 48-ամյա Վարդան Հակոբյանին, որը ս/թ հուլիսի 1-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 3-րդ մասի՝ փաստաթղթերի կեղծման, մեղադրանքով:Վարդան Հակոբյանը կալանավորված է:Կատարվում է քննություն:




Լրահոս