Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած վերջին տվյալների համաձայն, այսօրվա դրությամբ արդեն 12 167 արցախցի երեխա ընդգրկված է Հայաստանի կրթական հաստատություններում։ Մասնավորապես, Սյունիքում՝ 504, Վայոց ձորում՝ 243, Գեղարքունիքում՝ 586, Արարատում՝ 1710, Կոտայքում՝ 2124, Արագածոտնում՝ 564, Արմավիրում՝ 1045, Շիրակում՝ 486, Լոռիում՝ 702, Տավուշում՝ 364, Երևանում՝ 3839:
Արցախից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի բժշկական տարբեր կենտրոններում բուժում ստացող պացիենտների թիվը 234 է: Նրանցից 76-ի վիճակը ծանր է, 11-ը` ծայրահեղ ծանր: 7 երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է և տրամադրվում է համապատասխան բուժօգնություն: Այս թվերն այսօր ներկայացվել են հումանիտար կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ։
Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը նարև նշել է, որ գործադիրն առաջիկայում որոշում կընդունի, որը կվերաբերի Արցախից բռնի տեղահանված ուսանողների վարձավճարներին: