Հոկտեմբերի 12-ին նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվի Արցախի և ռուս խաղաղապահների շուրջ ստեղծված իրավիճակը, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Առաջնորդները կլինեն Ղրղզստանում, որտեղ հոկտեմբերի 13-ին տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։
«Կարող եմ ասել, որ մենք շատ ենք կարևորում այս շփումը, ռուս-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և դինամիկ զարգանում են։ Եվ, իհարկե, կքննարկվեն Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերը: Օրակարգում ղարաբաղցի հայերի խաղաղ ինտեգրումն է Ադրբեջանի իրավական դաշտ։ ։ Ռուս խաղաղապահների շուրջ ստեղծված իրավիճակը, հուսով ենք, մեր նախագահը կքննարկի նախագահ Ալիևի հետ միասին»,- հավելել է Ուշակովը:
Նա նաև հավելել է, որ կշարունակվեն շփումները Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ քննարկելու բաներ կան։