ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 7 կազմակերպություն:
Այդ կազմակերպություններն են՝
«Էդիթ պրինտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
«Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ,
«Հույս և ապագա» հասարակական կազմակերպություն,
«Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ,
«Վարդանանք կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
«Քայլ առ քայլ» բարեգործական կազմակերպություն,
«Թիչինգ ըքադեմի» կազմակերպություն:
Նույն հրամանով հաստատվել են նաև նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող վերոնշյալ կազմակերպությունների ներկայացրած մոդուլները: