Հոկտեմբերի 11-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 195-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-Բենց», «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի 39-ամյա վարորդ Գոռ Միրզոյանը մահացել է, իսկ «Մերսեդես-Բենցի» 47-ամյա վարորդը և երեք ուղևորները, «ՎԱԶ-2105»-ի 25-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն: