Աղետների վտանգի նվազեցման միջազգային օրը ամեն տարի հոկտեմբերի 13-ին է նշվում։
Այդ Օրվա նպատակն է բարձրացնել աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների մասին իրազեկման մակարդակը։ Աղետների վտանգի նվազեցման միջազգային ռազմավարությունը նախեւառաջ նպատակ ունի լայն հասարակայնությանը իրազեկել տարերային, բնապահպանական ու տեխնածին աղետների կանխարգելման, դրանց հետեւանքների նվազեցման ու դրան ուղղված բացատրական աշխատանքների կարեւորությունը, հատկապես այն երկրներում, որտեղ նման աղետների վտանգը առավել բարձր է։