ArmLur.am-ը գրել էր, որ Երևանի փոխքաղաքապետերից մեկի պաշտոնին հավակնում է ավագանու ՔՊ խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը: Նա, մինչ Տիգրան Ավինյանի քաղաքապետ ընտրվելը, քաղաքապետի ԺՊ-ի պարտականություններն էր իրականացնում:
Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետարանում համարվում է Տիգրան Ավինյանի մտերիմը:
ArmnLur.am-ի հետ զրույցում Լևոն Հովհաննիսյան ասաց, որ փոխքաղաքապետերի թեման դեռ չեն քննարկել.
«Ես կարծում եմ, որ աշխատանքային կարգով մեր ֆրակցիայի ներսում այդ ամենը կքննարկվի, թեկնածուներ կլինեն: Երբ այդ քննարկումները լինեն, ամեն ինչ պարզ կլինի թե՛ իմ մասով, թե՛ մյուս գործընկերներիս: Այս պահի դրությամբ այդ մասով քննարկում չի եղել։ Կարծում եմ, որ առաջիկա նիստում փոխքաղաքապետերի թեման կդառնա քննարկման առարկա։ Բնականաբար, այդ բոլոր հարցերն աշխատանքային կարգով կքննարկվեն»,-ասաց Հովհաննիսյանը:
Քրիստինա Մուշեղյան