Երեւանի քաղաքապետարանի նորընտիր ավագանու հատուկ նիստում ընթանում է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման հանդիսավոր արարողությունը:
Արարողությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, նաեւ նախարարներ, ՔՊ-ական պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ:
Նշենք, որ Երևանի ավագանու երեք ընդդիմադիր խմբակցությունները՝ «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը չեն մասնակցում արարողությանը։
Մանրամասները՝ տեսանյութում