«Վայլդբերիզ»-ն անհասկանալի պատճառներով գումար է գանձում. զգոն եղեք անձնական տվյալների տրամադրման հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնակիչները տևական ժամանակ է դիմում-բողոքներ են ներկայացնում և տարբեր հարթակներում խոսում այն մասին, որ «Վայլդբերիզ» օնլայն գնումների կայքին կցված իրենց անձնական քարտերից անհասկանալի պատճառներով գումար է գանձվում: Այս խնդրի հետ կապված բնակիչների բողոքները «Վայլդբերիզ»-ի կողմից անպատասխան են մնում:

ArmLur.am-ին բնակիչը ահազանգել է՝ պատմելով, որ անհասկանալի պատճառով գումար է գանձվել իր հաշվեհամարից, որից հետո էլ ստիպված է եղել քարտը արգելափակել.

«Տեսա որ քարտիցս 26700 դրամ գումար գանձվեց, հետո ստուգեցի հասկացա, որ ոչինչ չեմ պատվիրել, բայց «Վայլդբերիզ»-ը այն գանձել է, գնում եմ «Ինեկոբանկ», քանի որ իրենց ծառայություններից եմ օգտվում աշխատակիցները նշում են, որ դա իրենց հետ կապ չունի, պետք է հաղորդագրություն ուղարկել «Վայլդբերիզ»-ին հասկանալու համար, թե ինչ է կատավում,- պատմում է բնակիչը:

«Վայլդբերիզ»-ի աշխատակիցները հաճախորհդին պատասխանում են, որ բանկից պետք է կնիքով հաստատված քաղվածք ներկայացնել: Հաճախորդը կատարում է  աշխատակիցների պահանջը և ուղարկում է քաղվածքը՝ կնքիով հաստատված, սակայն դեռ ոչ մի արձագանք չի ստացել: Այս ամենից հետո հաճախորհդը ստիպված է եղել արգելափակել քարտը և խնդրել «Ինեկոբանկ»-ին, որ դիմում-բողոք ներկայացնի «Վայլդբերիզ»-ին, որպեսզի հասկանան անհասկանալի պատճառով գանձված գումարը հետ է վերադարձվելու, թե ոչ:

Հիշեցնենք,որ ArmLur.am-ը այս մասին գրել էր և բնակիչներին հորդորել և զգուշացրել էր, որ զգոն լինեն անձնական տվյալների տրամադրման հարցում:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս