ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հերթեր՝ Արցախի օպերատիվ շտաբի դիմաց․ արցախցիների դիմումները մնում են օդում կախված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Արցախի Հանրապեության կառավարության օպերատիվ շտաբի դիմաց օրվա ցանկացածի ժամի մեծ հերթեր են:

Բռնի տեղահանված արցախցիները տարբեր հարցերով գալիս են շտաբ, բայց նրանց խնդիրներն այդպես էլ լուծում չեն ստանում:

ArmLur.am-ի հետ զրույցում արցախցիները պատմում են, որ դիմումներ են ներկայացնում՝սոցիալական աջակցություն տանալու, կացարանի կամ այլ հարցերով, բայց իրենց դիմումներն այդպես էլ չեն ընդունում։ Դրա փոխարեն ուղորդում են մի կառույցից մյուսը, պատճառաբանում են, թե իրենց հերթը չի հասել, կամ էլ այդ հարցն իրենց տիրույթում չէ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս