ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալիի հետ:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական թեմաներ։
«Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը դիտարկելու համատեքստում նշվել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։