Լուսանկարը՝ համացանցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ Գրանադայում՝ Կառլոս 5-րդի պալատում, մասնակցել է պաշտոնական ընթրիքի:

Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը եւ Լետիսիա թագուհին: Հյուրերին ողջունել է Իսպանիայի վարչապետ Պերդրո Սանչեսը:

Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցն Իսպանիա ավարտվել է:

 

 

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. ԵՊՀ-ում ե՞րբ է կազմակերպվում առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելությունը:

Աիդա Մադոյան (26 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Առկա ուսուցմամբ (անվճար եւ վճարովի հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելությունը սովորաբար կազմակերպվում է ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին:

 

Երեւանի պետական համալսարան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Ասպիրանտուրա ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման եւ մասնագիտական քննության անցկացման հստակ ժամկետները ԵՊՀ-ն դիմորդներին ներկայացնում է ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած ժամանակացույցը ստանալուց հետո՝ տարածելով համապատասխան հայտարարություն(ներ):

 

 

 

ՇԻՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ.  Ո՞ր օբյեկտները ենթակա չեն լիցենզավորման:

Պետրոս Կարապետյան (43 տարեկան)

 

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանվել եւ լիցենզավորման ենթակա տեսակների ցանկից հանվել են մի շարք օբյեկտների նկատմամբ լիցենզավորված կազմակերպությունների կողմից շինարարությունն իրականացնելու պահանջը, որոնց նկատմամբ կիրառվում է հսկողություն՝ համարելով դրանք չլիցենզավորված գործունեություն:

Այդ օբյեկտներն են բնակավայրերում կառուցվող 300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող, մինչեւ երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տները, հաստատված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտները, 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունները եւ 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակները, 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցները, 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունները եւ 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունները:

 

Քաղաքաշինության կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերոնշյալ օբյեկտների շինարարական աշխատանքները պետք է կատարվեն տնտեսական եղանակով՝ առանց լիցենզավորված կապալառուի եւ շինարարության որակի տեխնիկական հսկիչի ներգրավման:

 




Լրահոս