Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումները շարունակվում են. ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայումս Բաքվում «իրավական գործեր» են ընթանում Լաչինի միջանցքում ադրբեջանական զինուժի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ։ Նրա հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումները շարունակվում են։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն ու ընդգծել.

«Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն»:

Նշենք, որ այսօր Լաչինի անցակետից ապօրինի կերպով առևանգված և շինծու մեղադրանքներով անցնող Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով նախապատրաստական խորհրդակցություն էր տեղի ունեցել Յասամալի շրջանային դատարանում՝ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ:

Վագիֆ Խաչատրյանը դատավարության ժամանակ եղել է հյուծված, նա նիստի ընթացքում գտնվել է խիստ հուզական ու ճնշված վիճակում, արտասվել է, ինչն արձանագրված է ադրբեջանական լրատվամիջոցների կադրերում:




Լրահոս