Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետը հոկտեմբերի 14-ին հավանաբար կբացվի՝ Գազայի բնակիչներին տարհանելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«ԱՄՆ Պետդեպարտամենտի ճգնաժամային կառավարման հյուպատոսական համակարգը խորհուրդ է տվել, որ Ռաֆահի անցակետը կարող է բաց լինել շաբաթ օրը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչները իսրայելցի և եգիպտացի գործընկերների հետ ակտիվորեն քննարկում են Գազայի բնակիչների անվտանգ ելքի համար միջանցքի ստեղծման հարցը։
«Մենք աշխատում ենք իսրայելցի և եգիպտացի գործընկերների հետ՝ ստեղծելու անվտանգ հումանիտար միջանցք ինչպես Գազայի բնակիչների համար, ովքեր փորձում են խուսափել այս պատերազմից, այնպես էլ ապահովելու, որ մարդասիրական օգնությունը հասնի այդ տարածքում գտնվող կարիքավորներին», – նշված է հաղորդագրության մեջ։