Այս պահի դրությամբ ավելի քան 80.000 մարդ ստացել է 100․000 դրամական հրատապ աջակցությունը: Գործընթացը շարունակվում է։ Այս մասին այսօր հումանիտար կենտրոնի մամուլի ասուլիսի ժամանակ նշել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Նա նշել է, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ՀՀ կառավարությունն առաջիկայում կհստակեցնի միջնաժամկետ կամ երկարաժամկետ ծրագրերը և դրանք մանրամասնորեն կներկայացվի հանրությանը։