Ռուսական կողմը հումանիտար փաթեթ է պատրաստել արցախցիների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում «Ռուսական տունը» և ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները հումանիտար բեռի հազար փաթեթ են պատրաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։

Այս մասին տեղեկությունը հայտնում է Հայաստանում «Ռուսական տունը»։

«Մարդասիրական օգնությունը ներառում է 500 մթերային փաթեթ, որոնց մեջ ներառված են շաքար, մակարոնեղեն, հացահատիկային ապրանքներ, կարագ, թխվածքաբլիթներ, և 500 փաթեթ, որոնց մեջ կան անձնական հիգիենայի միջոցներ և կենցաղային քիմիական նյութեր»,–նշված է հաղորդագրության մեջ։




Լրահոս