Այսօր` հոկտեմբերի 16-ին, Հայաստանում նշվում է հայկական մամուլի օրը։ 1794 թվականի հոկտեմբերի 16-ին Մադրասում տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»։
«Ազդարարը» 1794-96 թվականների ընթացքում լույս է տեսել ամիսը մեկ անգամ։ Պարբերականը հրատարակել է Հարություն Շմավոնյանը։ Լույս է տեսել «Ազդարարի» 18 համար։
Ի հիշատակ այդ օրվա՝ Հայաստանի կառավարության որոշմամբ 2004 թվականի ապրիլի 22-ից «Մամուլի աշխատակցի» տոնը հաստատվել է որպես «Հայկական մամուլի» օր:
ArmLur.am– ը շնորհավորում է գործընկերներին՝ տոնի կապակցությամբ, մաղթում բեղուն ու արգասաբեր աշխատանք: