Բայդենը նախաձեռնել է Իսրայելին և Ուկրաինային ավելի քան 2 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կիրակի ասել է, որ Իսրայելի և Ուկրաինայի համար սպառազինության նոր փաթեթի արժեքը կկազմի ավելի քան 2 միլիարդ դոլար:

CBS-ի «Face the Nation»-ին տված հարցազրույցում Սալիվանն ասել է, որ նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ ինտենսիվ բանակցություններ կվարի Կոնգրեսի հետ՝ օգնության նոր փաթեթը հաստատելու վերաբերյալ:

Հարցին, թե արդյոք կպահանջվի 2 միլիարդ դոլար, Սալիվանը պատասխանել է. «Թիվը զգալիորեն ավելի մեծ կլինի, բայց, ինչպես ասացի, այն անպայման կներառի ռազմական տեխնիկա, որն անհրաժեշտ է Ուկրաինայի ազատությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, ինչպես նաև օգնություն Իսրայելին ինքնապաշտպանության համար ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում»։




Լրահոս