![](https://armlur.am/wp-content/uploads/2023/10/380009756_1372616056626276_6992815077977827197_n.jpg)
Երեկ երեկոյան Գուգարքում դանակահարություն է եղել։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դանակի հարվածներով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 1983 թվականի ծնված արցախցի մի տղամարդ, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում։
Իրավապահները պարզել են, որ ըստ նախնական վարկածի, Արցախի բնակչին դանակահարել է եղբայը, որին իրավապահները ձերբակալել են։ Իսկ ինչն է եղել պատճառը։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ երկու եղբայրների մեջ վեճը սկսվել է բույքմեյքերական ընկերությունում խաղադրույք կատարելու պատճառով։
Քնար Մանուկյան