Իսրայելը դրական պատասխան չի տվել Զելենսկու այցի առաջարկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ՝ Իսրայել այցելելու առաջարկին դրական արձագանք չի եղել: Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները և The Times of Israel պարբերականը։ Նշվեց, որ այժմ ճիշտ ժամանակը չէ Զելենսկու՝  Իսրայել այցի համար:

Հավելենք, որ Գազայի հատվածում աճող ռազմական լարվածության ֆոնին Ուկրաինայի նախագահը ի պաշտպանություն Իսրայելի հայտարարեց, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու ՀԱՄԱՍ-ի հարձակումներից:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս