ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հոկտեմբերի 16-19-ը գործուղվել է Հնդկաստանի Հանրապետություն (Մումբայ)՝ Հնդկաստանի համաշխարհային ծովային գագաթնաժողովին և Չաբահարի նավահանգստին նվիրված կլոր սեղան-քննարկմանը մասնակցելու նպատակով։
Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից: