Ընդունում ենք՝ Զանգեզուրը Հայաստանի ինքնիշխան տարածքն է․ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք ընդունում ենք, որ Զանգեզուրը Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։  Նրա խոսքով, իրենց  համար կարևոր է իմանալ, թե մյուս կողմն ինչպես է ապահովելու միջանցքի երթևեկության անվտանգությունը

«Մեզ պետք են հուսալի երաշխիքներ յուրաքանչյուր ուղևորի անվտանգության համար, ով գնացք է նստում Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան կամ հակառակը։Բաքուն պատրաստ է բանակցությունների, բայց եթե Հայաստանը որոշի հետաձգել գործընթացը, ապա Ադրբեջանը պատրաստ է երթուղի կառուցել Իրանի տարածքով», – ասել է նա։

 




Լրահոս