Սպանություն Ալավերդիում. վիճաբանել են հոր հորեղբոր որդիներ. ինչն է եղել պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 16-ին սպանություն է տեղի ունեցել Ալավերդիում։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Աքորի գյուղի 2-րդ փողոցում խափանվել է Արթուր Սիմոնյանի մեքենան ու ճանպարհային երթեւեկության համար խոչընդոտներ ստեղծել։ Արդյունքում, մյուս համագյուղացի Արտակ Սիմոնյանն Արթուրի հասցեին հնչեցրել է հայհոյանքներ ու սկսվել է վիճաբանություն։

Վիճաբանության ժամանակ Արթուրի որդին՝ Դավիթը դանակով հարվածել է Արտակ Սիմոնյանին։ Ստացած հարվածներից Արտակ Սիմոնյանը մահացել է։

Դեպքի վայր են շտապել իրավապահները։ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ Դավիթը ձերբակալվել է, իսկ նրա հորը՝ Արթուրին,  բաց են թողել։ Իրավապահները փնտրում են դանակը, որով կյանքից զրկել են Արտակ Սիմոնյանին։

Ի դեպ, Ալավերդիում տարածված լուրերի համաձայն, սպանված Արտակ Սիմոնյանը եւ Արթուր, Դավիթ Սիմոնյանները հոր հորեղբոր որդիներ են։

Քնար Մանուկյան




Լրահոս