ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրախորհրդարանում ոտնկայս ծափահարեցին Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Եվրոպական խորհրդարանում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա խոսեց այս կառույցի կարևորության, ժողովրդավարական արժեքների մասին։ Նա խոսեց նաև պատերազմի, դրա հետևանքների մասին։

Ներկայացնում ենք նրա կողմից հնչեցված մի քանի թեզեր․

  • Շատերն ասում են, որ ՀՀ-ն տառապում է ժողովրդավարության պատճառով, վերջին տարիներին բաժին հասած անխուսափելի փորձություններից ՀՀ-ն պարզապես կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար։
  • Հայաստանը շահագրգռված է միջազգային իրավական համակարգի զարգացման հարցում. ՀՀ խորհրդարանը վավերացրել է Հռոմի կանոնադրությունը:
  • 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ոչ մի մակարդակի ընտրության արդյունք չի նենգափոխվել։ Ահա սա է փոխվել հինգ տարիների ընթացքում։
  • Ժողովրդավարությունը Հայաստանում շարունակում է ուժեղ հարվածներ ստանալ՝ ճշգրտորեն կրկնվող սցենարով։
  • Այն ժամանակ, երբ 100.000 հայերը ԼՂ-ից փախչում էին Հայաստան, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև ՀՀ-ում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում։
  • Մեր տարածաշրջանն ունի խաղաղության կարիք։ Այսինքն, մի այնպիսի իրավիճակի կարիք, երբ բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով։ Խաղաղության մասին մեր պատկերացումները չեն հակադրվում մեր տարածաշրջանի շահերին։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս