Լեվոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Նորվեգիայի ԱԳ նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին ՀԱԿ -ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 9-ին ՀՀ Առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գար Շտյորենի հետ: Հանդիպման հիմնական թեմաներն են եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, երկրի առջև ծառացած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերները: Նախագահ Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ Հայաստանի բոլոր ներքաղաքական խնդիրները, այդ թվում` կեղծված ընտրությունները, համակարգային կոռուպցիան, ժողովրդավարական ազատությունների, անկախ դատական համակարգի, լրատվամիջոցների ազատությունների բացակայությունն ածանցյալ են մեկ հիմնական խնդրից, որն է` Հայաստանում օրենքի իշխանության հաստատումը:Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրներին:Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Կնուտ Հոուգը և Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:




Լրահոս