ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի վերջո Սարգիս Գալստյանը նշանակվե՞լ է պարետ, թե՞ ոչ․ պարզաբանում է եղբորորդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրագրող Թաթուլ Հակոբյանը տեղեկություն էր տարածել, թե Ստեփանակերտի պարետ է նշանակվել հայազգի Սարգիս Գալստյանը:

Ինչպես հետո պարզվեց, տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարեցին, որ Ստեփանակերտ քաղաքի պարետ է նշանակվել գեներալ-մայոր Սարդար Սաֆարովը:

Սարգիս Գալստյանն Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հարազատ հորեղբայրն է:

Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է հորեղբոր՝ Ստեփանակերտի պարետ նշանակվելու մասին տեղեկություններին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս