Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:00-ից, Մյասնիկյան պողոտայում խողովակաշարի փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ Ավանից դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկող տրանսպորտային միջոցների համար, «կանչովի հետիոտնային» լուսացույցից մոտ 100 մետր վերև փակ է լինելու առաջին երթևեկելի գոտին:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը: