Ֆրանսիան պետք է ամաչի․ Իլհամ Ալիևի կոշտ արձագանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի հասցեին այս անգամ բավականին կոշտ է խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվի նախաձեռնող խմբի կողմից կազմակերպված «Նեոգաղութատիրություն. մարդու իրավունքների խախտում և անարդարություն» միջազգային  համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։ Նա Ֆրանսիային հորդորել է ամաչել, քանի որ արյունալի հանցագործություններով հարուստ պատմություն ունի:

«Այսօր այստեղ ներկայացված որոշ անհատներ ենթարկվում են ճնշման և խտրականության, տարբեր ձևերով ռասիստական հարձակումների: Ֆրանսիայի կառավարությունը, որը պետք է պայքարի երկրի ներսում նման անհանգստացնող և վտանգավոր միտումների դեմ, փորձում է այլ պետությունների դասախոսություններ կարդալ, միջամտել ներքին գործերին: Մալիից, Նիգերից և Բուրկինա Ֆասոյից ֆրանսիական զորքերի վերջին դուրսբերումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Աֆրիկայում անխիղճ նեոգաղութատիրության Ֆրանսիայի քաղաքականությունը դատապարտված է ձախողման:

Ֆրանսիան, որը պետք է ամաչի իր գաղութային պատմության համար, որը հարուստ է արյունալի հանցագործություններով,  և կատարած վայրագությունների համար ներողություն խնդրելու փոխարեն, խոսում են այլ երկրների ֆիկտիվ էթնիկ զտումների մասին»,- նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Վերջում Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Ֆրանսիայում տեսնում են համատարած ռասիզմ և  իսլամաֆոբիա:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս