ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը կանգ չի առնում. Ալիևը սպառնում է. միջազգային անցուդարձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի ռմբակոծությունների արդյունքում ավերվել է Գազայում գտնվող հունական ուղղափառ եկեղեցին:
Երուսաղեմի պատրիարքարանը դատապարտել է իր եկեղեցու վրա հարձակումը և այն որակել որպես ռազմական հանցագործություն։

Ինչ են քննարկել Եվրախորհրդարանում. ադրբեջանցի պատգամավոր Ազեր Բադամովի խայթիչ խոսքերը Ֆրանսիայի հասցեին:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հեքին:Ադրբեջանի նախագահը խոսել է խաղաղության պայմանագրի մասին:

Ֆրանսիայի հասցեին այս անգամ բավականին կոշտ է խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա Ֆրանսիային հորդորել է ամաչել, քանի որ արյունալի հանցագործություններով հարուստ պատմություն ունի:

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին կայցելի Հայաստան:Մելանի Ջոլին նշել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կայցելի Հայաստան: Նախատեսվում է, որ այցի ընթացքում հանդիպումներ կունենա պաշտոնյանների հետ։ Նրանք կքննարկեն տարածաշրջանային հարցեր:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս