ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից հոկտեմբերի 20-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 37-ամյա Գարիկ Ս.-ն, որը ապրիլի 5-ից ոստիկանության Թալինի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 34-178-րդ (Խարդախության փորձը) հոդվածների մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցներին: