ՔԱՌՅԱԿՈՎ ԲՐՅՈՒՍԵԼ` ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ՀԵՏԵՎԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխող կոալիցիայի անդամները, որոնք արտաքուստ հակասությունների մեջ են, բավականին ներկայանալի կազմով, գումարած նաեւ «Ժառանգություն»-ը, այսօր մեկնում են Բրյուսել` մասնակցելու EPP-ի բյուրոյի նոյեմբերի 8-ի փակ նիստին, որի ժամանակ քննարկվելու է նրանց անդամակցության հարցը: ՀՀԿ-ի տեսակետը ներկայացնելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՕԵԿ-ինը` ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, ԲՀԿ-ինը` Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգության»-ը` ՐաՖֆի Հովհաննիսյանը: Այս իրողությունը հետաքրքիր է նրանով, որ բոլոր «հակամարտող» կողմերին փաստացի միավորում է միեւնույն գաղափարախոսությունը, եւ նրանք խմբովի ցանկանում են անդամագրվել եվրոպական EPP-ին: Եւ եթե լինի «դրսի պատվեր», թերեւս չի բացառվում, որ միասնական ընտրացուցակով մասնակցեն ընտրություններին` կոտրած տաշտակի հեռանկարից խուսափելու համար: Համեմատության համար նշենք, որ ՀՀՇ-ն անդամակցում է EPP-ի հիմնական մրցակից ELDR-ին, որի համագումարի հատուկ բանաձեւում արձանագրվեց մեր երկրում քաղբանտարկյալների առկայությունը, ինչն իր արտացոլումն է գտել բազմաթիվ միջազգային փաստաթղթերում, զեկույցներում եւ հայտարարություններում:




Լրահոս