ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` վերջերս փակվել է Էջմիածնում ՕԵԿ գրասենյակը: Իսկ դրա ղեկավարն ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) որդին էր: Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իր որդին երբեք էլ չի ղեկավարել ՕԵԿ գրասենյակը (թեեւ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը մի քանի անգամ հակառակն էր պնդել՝ վստահեցնելով, որ Հակոբյանի որդին ՕԵԿ Էջմիածնի կառույցի ղեկավարն է): Հակոբ Հակոբյանի խոսքերով` ՕԵԿ՝ Էջմիածնին հարակից Զվարթնոցի գրասենյակը բավական երկար ժամանակ է՝ փակ է: Ինչ վերաբերում է հենց Էջմիածնի գրասենյակին, ապա այն գործում է:




Լրահոս