![](https://armlur.am/wp-content/uploads/2023/10/161019_european_union-1040x550-2.jpg)
Նոյեմբերի 13-ին կայանալիք ԵՄ ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման քննարկման թեման լինելու է հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպական հանձնաժողովը:
Նշվում է, որ ժամանակային սահմանափակումների պատճառով նախկինում օրակարգում ընդգրկված այս հարցը չի քննարկվել հոկտեմբերի 23-ի նախարարների հանդիպմանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին քննարկումններ կլինեն երկուշաբթի՝ հոկտեմբերի 23-ին, որը Լյուքսեմբուրգում կայանալիք Արտաքին հարաբերությունների խորհրդի օրակարգային կարևոր հարցերից մեկն է։
Օֆելյա Հովհաննիսյան