ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մեր համատիրության ղեկավարը եկել, մտել է մեր տուն, ասում է` քո անձնագրային տվյալները տուր, քանի որ Կառավարության որոշման հիման վրա բոլոր տղամարդկանց գրանցում ենք: Ես ուզում եմ իմանամ, էդպիսի իրավունք ունե՞ն: Ուղղակի մեր Համլետը լավ տղա է, դրա համար չեմ ուզում վիրավորեմ, բայց իրեն ուզում եմ ապացուցել, որ ինքը իմ նման իրավունք չունի: Արաբկիր 51 փողոցի, 3-րդ շենքի բնակիչՊԱՏԱՍԽԱՆ. «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում գրված է այն մասին, որ մենք պարտավոր ենք մասնակցություն ունենալ եւ աջակցել հայրենիքին, մենք էլ մեր աջակցությունն ենք ցույց տալիս մեր զինկոմներին: ՏԻՄ օրենք գոյություն ունի, պետռեգիստրի մասին օրենք գոյություն ունի, սահմանադրության համապատասխան օրենք գոյություն ունի, դեռ որ ժամանակից սկսած էտ կարգը գոյություն ունի: Մեր վերլուծությունները, հաշվառումները, գնահատումները զինապարտների, զինակոչային տարիքների եւ այլն, այժմ իրականացվում են, դա շարունակական բնույթ է կրելու: Դրա մեջ որեւէ արտառոց բան չկա, բնակիչներն էլ կարող են զանգել, եւ մենք կպատասխանենք:Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Արարատ Սարգսյանը«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պարոն քարտուղարը թվարկեց բոլոր օրենքները, որոնց մասին երբեւէ լսել է` նույնիսկ չհասկանալով, որ սխալ  է վերնագրում դրանք: Բայց ամեն դեպքում, ինչ հեքիաթ էլ, որ պատմի, միեւնույն է, նրանք իրավունք չունեն մարդկանցից պահանջելու անձնագրային տվյալներ, քանի որ դրանք կան անձնագրային բոլոր բաժանմունքներում: Սա ինքնագործունեություն է:




Լրահոս