ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վլադիմիր Գասպարյանի՝ ՀՀ ոստիկանապետ դառնալուց հետո, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, հրաժարական է ներկայացրել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի տեղակալ Խաչիկ Գրիգորյանը: Ինչպես ասում են, «սպեցնազի» պետի տեղակալը հրաժարական է ներկայացրել Վովա Գասպարյանի հետ նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով: Ոստիկանության լրատվության վարչությունից հաստատեցին Գրիգորյանի հեռանալու լուրը: Սա նշանակում է, որ ոստիկանները հասկանում են, թե ինչ կտրուկ քայլերի կարող է դիմել Վլադիմիր Գասպարյանը, դրա համար էլ կամաց-կամաց հեռանում են:




Լրահոս