Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Երեկ այդ մասին հայտարարել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և, ըստ կանոնակարգի, Չարչյանն ունի մեկ շաբաթ՝ դիմումը հետ վերցնելու համար։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նրան խորհրդարանում փոխարինելու է Միհրդատ Մադաթյանը։ Նա 2015 թվականի փետրվարից առայսօր՝ ՄԱԴԱԹՅԱՆ հոգեբանական կենտրոնի նախաձեռնող-ղեկավար, կլինիկական հոգեբան է։
Ստացվում է՝ ԱԺ-ում վնասվածքաբան-օրթոպեդին կփոխարինի հոգեբանը։