Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ երեկ ստորագրված համաձայնագիրը տարածաշրջանում կհանգեցնի անհավասարակշռության։ Այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում պատգամավոր Թուրալ Գանջալիևը,-հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա նշեց, որ Հարավային Կովկասում Ֆրանսիայի ագրեսիվ քաղաքականությունը բացահայտելու համար պետք է միջոցառումներ կազմակերպվեն.
«Անցյալ շաբաթ նման իրադարձություն տեղի ունեցավ Բաքվում, Ֆրանսիան այսօր շարունակում է իր գաղութատիրական քաղաքականությունը, մենք պետք է դեմ լինենք այդ ճնշումներին, սատար կանգնենք գաղութատիրության ենթարկված ժողովուրդներին։ Ֆրանսիան որպես երկիր, որը որպես մակաբույծ միացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին, արժանի չէ անդամակցության ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նման ինստիտուտները պետք է դուրս բերվեն Փարիզից»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը :
Օֆելյա Հովհաննիսյան