ԱԺ նախկին պատգամավոր, էջմիածինցի, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը պատրաստվում է առաջիկա ընտրություններին մասնակցել մեծամասնական ընտրակարգով, սակայն ասաց, թե կցանկանար ընդգրկվել նաեւ համամասնական ցուցակում. «Բայց դա կուսակցական բան է, կուսակցության խորհուրդը պետք է որոշի»:-Ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանի պաշտոնանկությունները. դրանք Ձեզ համար անսպասելի՞ էին:-Ոչ մի անսպասելի բան չկա: Մի երկրում, ուր տնտեսությունը չի զարգանում, տնտեսական աճ չկա, արտագաղթ կա, փոփոխությունները բնական են:-Իսկ ինչո՞ւ եք տնտեսության ձախողման հետ կապում քաղաքական պաշտոնյաների փոփոխությունները: Ներկայացվում է, որ պարզապես Սերժ Սարգսյանն իր թիկունքն է ամրացնում՝ նախընտրական գործընթացներին ընդառաջ:-Բա էլ ուրիշ ի՞նչ հետեւանք պիտի լինի: Ցանկալի է, որ իշխանավորները բոլորը սկզբունքային լինեն, որ եթե ինչ-որ մի բան այդքան դրական չէ, անկախ՝ որ օղակում են կանգնած, հենց այդպես էլ արտահայտվեն: Ես կասկածում եմ, որ նման մարդիկ կան Հայաստանում. ծառայամիտ են, հարմարվող:-Իսկ տրամաբանական չէ՞ր, որ տնտեսական ձախողումների արդյունքում վարչապետը հրաժարական տար, ոչ թե ԱԺ նախագահը կամ ոստիկանապետը:-Այս ամեն ինչը չի կարելի միանձնյա, մեկ մարդու վրա բարդել: Պետք է խորը ուսումնասիրություններ կատարվեն, աուդիտ արվի, այդ ժամանակ մեղավորները կերեւան: Իսկ ինչ վերաբերում է պաշտոններին, ապա դրանք հավերժ չեն, պետք է մի օր դուրս գան պաշտոնից:-Անհասկանալի է՝ Երեւանի քաղաքապետը, ԱԺ նախագահը, նախագահի աշխատակազմի ղեկավարն ի՞նչ կապ ունեն տնտեսության զարգացման հետ, որ այնտեղ գրանցված ձախողումների հետեւանքով հրաժարական են տալիս:-ՀՀԿ-ն ավելի կոռեկտ, ավելի ցիվիլ պայքարի մեջ է մտնում: Եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը եթե շարունակի պաշտոնավարել ու շտաբում լինել, նշանակում է՝ իր պաշտոնական լիազորություններն օգտագործի ի շահ կուսակցության: Ինձ թվում է՝ շատ խելոք են վարվում, որ ի սկզբանե լծակներից հրաժարվում են, որ հետո չասեն՝ պետական մեքենաները, հեռախոսները, ամեն ինչը չօգտագործեն ի շահ կուսակցության: Նույնը նաեւ ԱԺ նախագահի դեպքում: Սա շատ բնական ու լավ բան է, եւ կարելի է ասել՝ առաջին անգամն է մեզ մոտ: Ես ողջունում եմ, որ մարդը հրաժարվելով է փորձում պայքարի մեջ մտնել: Ես խորհուրդ կտայի չինովնիկներին, որոնք քաղաքական պայքարի մեջ պետք է մտնեն, իրենք էլ նույն կերպ վարվեն:-Մամուլում լուրեր եղան, որ Հովիկ Աբրահամյանի, Ալիկ Սարգսյանի հրաժարականները կանխված դավադրության հետեւանք են:-Մեր երկրում դավադրություն որեւէ մեկը չի կարող կատարել, որովհետեւ ամբողջը վերահսկվում է բոլոր կառույցների կողմից: Ոչ մի խելոք մարդ չի գնա դավադրության:-Դավադրությունը կապում էին Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, որ հիմա Ս.Սարգսյանը մեկուսացնում է նրանց, ովքեր Քոչարյանի մտերիմն են:-Բոլորն էլ Քոչարյանի ժամանակ աշխատած մարդիկ են, կարող է այդ մարդկանց կապեն Քոչարյանի հետ, բայց չէ՞ որ ընդամենը երեքուկես տարի է անցել, որ նա նախագահ չէ: Եթե այդպես կապելու լինենք, ողջ հանրապետությունը պիտի կապենք նրա անվան հետ:-Որպես Քոչարյանի մտերիմ են այդ մարդկանց անունները տալիս:-Քաղաքականության մեջ մտերիմ կամ թշնամի չեն լինում միշտ: Կարող է քո մտերիմը դառնա թշնամի, եւ թշնամին դառնա մտերիմ: Քաղաքականության մեջ կա քաղաքական շահ, երբ ցանկացած պահի կարող ես մտերիմիդ կոխել ու անցնել: Այդ ամենը պայմանական է:-Քոչարյանին կհաջողվի՞ պալատական հեղաշրջում անել:-Ո՛չ: ՀՀ-ում պալատական հեղաշրջումներ չեն լինի, քանի որ ամեն ինչ վերահսկվում է մեզ մոտ: Ու խելոք մարդիկ չեն գնա նման քայլերի:-Խոսեցիք արտագաղթի մասին, իսկ ինչո՞ւ իշխանությունները ոչ մի բան չեն անում արտագաղթը կանխելու համար:-Անում են քայլեր, բայց բավարար չեն քայլերը: Պետք է օրենքներն այնպես անել, որ ցանկացած մարդու ապրելու, աշխատելու հնարավորություն լինի: Մարդը չի կարող նորմալ ապրել, ստիպված գնում է: Հող մշակելը եկամտաբեր չէ. պարարտանյութը, ոռոգման ջուրը թանկ են, մարդիկ ավելի վնասով են ապրում, ստիպված գնում են:-Տիգրան Սարգսյանը կես-կատակ, կես-լուրջ ասել էր, թե արտագաղթը չեն կանխում, քանի որ դժգոհող զանգվածը կմնա ու երկրի ներսում հեղափոխություն կանի:-Ինքն իրականությանը մոտ բան է ասել: Որքան էլ ասի, թե կատակ է արել, այնուամենայնիվ, իրականությունը դա է: Դժգոհող զանգվածը երբ տեսնում է, որ չի կարող ապրել, մի օր իր զայրույթը պետք է արտահայտի: Եւ այդ մարդկանց քանակը որքան մեծ լինի, հանրահավաքներին շատ կմասնակցեն, կելնեն, հեղափոխություն կանեն: Այնպես որ, իրականությանը մոտ է վարչապետի ասածը:ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ