Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ յուրաքանչյուր չորեքշաբթի կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի օր է։ Կառավարության անդամները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գնում են խորհրդարան:
Նրանք պատասխանելու են պատգամավորների հարցերին:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականներին արդեն նախապես ասվել է, թե ինչ հարցեր պետք է տան Նիկոլ Փաշինյանին ու նախարարներին:
Տեղեկացանք, որ հիմնական հարցերը լինելու են արցախցի բռնի տեղահանվածների, ՌԴ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ:
Քրիստինա Մուշեղյան