Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածու Նաիրա Հովսեփյանն այսօր ԱԺ-ում ելույթ ունեցավ՝ ներկայացնելով իր անցած ճանապարհը։ Նա անդրադարձավ նաև նախօրեին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին հարցադրմանը՝ նշելով. «Չեմ կարող ասել՝ դա հռետորական հարց էր, թե ուղղակի հարց էր, թե ես ինչպես եմ քայլելու փողոցում: Հին Հռոմում եւ Հունաստանում, երբ մարդուն պաշտոն էին տալիս, նրան հարցնում էին՝ որտեղի՞ց ես գալիս եւ ուր ես գնում: Այսօր դա բարեվարքությունն է: Ես ուզում եմ ասել, որ ես միշտ հպարտ եմ քայլել: Այն ընտանիքում, որտեղ ես ծնվել եմ՝ Գեւորգ Հովսեփյանի ընտանիքում, եւ այն ընտանիքը, որը ստեղծել եմ ես, ծնել ու դաստիրակել եմ Գեւորգ Արշակյանին, Դուք ուզում էիք ասել, որ ես պատվեր կատարող եմ, վախկոտ եմ։
Պարոն Մանուկյան, հերոս ծնողն ու դաստիարակողը չի կարող լինել ո՛չ պատվեր կատարող, ո՛չ վախկոտ, սա անհերքելի ապացույց է», – հայտարարեց Նաիրա Հովսեփյանը։