![](https://armlur.am/wp-content/uploads/2023/10/աին.png)
Հանրապետության ավտոճանապարհներին հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով հոկտեմբերի 25-ին ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Աչաջուր գյուղից դեպի Մակարավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին՝ «Կապի ձոր» կոչվող հանդամասում, իրականացնում են հարկադիր քարաթափման աշխատանքներ։