Այսօր՝ հոկտեմբերի 25-ին,Կանադայի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասել է, որ Բրյուսելում հանդիպումը չի կայանա Ադրբեջանի նախագահի կողմից ժամանակի սղության պատճառով։
Հիշեցնենք, որ հանդիպման չեղարկման մասին այսօր հայտարարել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Հարցին, թե ո՞վ ժամանակ չունի հանդիպման համար, կամ գուցե պատճառն այլ է, օրինակ՝ Ադրբեջանը նոր պահանջներ է առաջադրում, կամ օրինակ կապված է «Զանգեզուրի միջանցքի» հետ, նախարարը նշեց, որ պատասխանը պարզ ու հստակ է՝ ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը ժամանակ չի գտել:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։