Այսօր Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբորը՝ Դավիթ Խաչատուրյանին։
Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ Դավիթ Խաչատուրյանի Վճռաբեկ դատարան գնալը խորը արմատներ ունի։ Բանն այն է, որ Դավիթ Խաչատրյանի ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ջրերը մեկ առվով չեն հոսել ու ներքին խմորումներին վերջ տալու համար որոշել են <գործարքի> գնալ։
Մեզ հասած լուրերի համաձայն՝ որոշել են Դավիթ Խաչատուրյանին ուղարկել Վճռաբեկ դատարան, որից հետո նա կլքի ԲԴԽ-ն։
Ազգային ժողովում այս առնչությամբ Armlur.am-ը զրուցել է Դավիթ Խաչատուրյանի հետ։
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան