ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր հիմնավորում է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսում երկու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին կոչ է արել հիմնավորել Ուկրաինային օգնությունը տնտեսական աճի հեռանկարով: Այս մասին գրում է Politico թերթը։

Հոդվածի համաձայն՝ փոփոխված ռազմավարությունը պետք է համոզի ամերիկացիներին, որ Ուկրաինային աջակցությունը կօգնի ստեղծել նոր աշխատատեղեր և կամրապնդի երկրի արդյունաբերական բազան։

Նշվել է, որ Սպիտակ տան ռազմավարության փոփոխությունը տեղի է ունենում Ուկրաինային աջակցելու ամերիկացիների աճող դժգոհության ֆոնին։




Լրահոս