ՏԵՍԱՆՅՈՒԹ․Նորընտիր փոխքաղաքապետի ունեցվածքը․ ինչ ֆինանսական միջոցներով է եկել Արմեն Փամբուխչյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը հունիսին գրել էր, որ ՔՊ-ական Փամբուխչյանը նեղացած է խշխանությունից և Նիկոլ փաշինյանից, քանի որ իրեն չդարձրին Ներքին գործերի նախարար և նախընտրեցին Վահե Ղազարյանին։ Նրան ազատեցին Աարտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից և իշխանականները նրա սիրտը կրկին շահելու համար նրան ներգրավվեցին  Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու ցանկում և այսօր ընտրվեց որպես փոխքաղաքապետ։
Արմեն Փամբուխչյանը 2022 թվականի հաշվետու տարվա եկամուտները հայտարարագրել է որպես ԱԻ նախարար։ Ըստ այդ հայտարարագրի`  Փամբուխչյանը հայտարարագրել է 2 բնակարան, դրանցից մեկը ձեռք է բերել 2017 թվականին, մյուսը՝ 2022 թվականին։ Երկու բնակարաններն էլ գտնվում են Երևանի Էրեբունի վարչական շրջանում։

Մինչ Արտակարգ իրավիճակների նախարար դառնալը` Արմեն Փամբուխչյանը ԱԻ նախարարի տեղակալն էր, այս պաշտոնին նա եկել է՝ ԱԺ պատգամավորական մանդատը վայր դնելով։ 2018 թվականի հեղափոխությունից հետո Արմեն Փամբուխչյանը Նիկոլ փաշինյանի որոշմամբ դարձավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, ապա ամիսներ անց առաջին տեղակալ։ Փամբուխչյանը քաղաքական դաշտ մտնելու ժամանակ ունեցել է 2 մլն դրամ և 750 դոլար։ Նրա տարեկան եկամուտները կազմել էին 3 մլն 948 հազար դրամ և ունեցել է մեկ բնակարան, որի հիփոթեքի մայր գումարը կազմել է 14 մլն 595 հազար դրամ։ Փամբուխչյանը հայտարարագրել էր մեկ մեքենա Nissan Rida մակնիշի, որը 2023 թականի հայտարարգրում չկա։

Այժմ, երբ Փամբուխչյանը նախարարի և նախարարի տեղակալների կարիերան ավարտեց և հայտնվեց Երևանի փոխքաղաքապետի պաշտոնին, նրա տարեկան եկամուտները 5 անգամ աճել են՝ կազմելով 21 մլն 273 հազար դրամ։ Նա դրանք ներկայացրել է որպես պաշտոնը դադարեցնելու պահին ունեցած ֆինանսական միջոցներ։ Եկամուտներից 13 մլն 469 հազար դրամը որպես աշխատանքի վարձատրություն ստացել է  ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից,  6 մլն 160 հազար դրամը գույքի վաճառքից ստացված եկամուտն է, սակայն թե ինչ գույք է, նշված չէ։ Ավագանու նախկին  անդամի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6 100 եվրո և 11 մլն դրամ։ Փամբուխչյանը հայտարարագրել է նաև 12 հազար դոլար կրիպտոարժույթ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 7 800 դոլար և 7 մլն 300 հազար դրամ։

Փամբուխչյանը հայտարարատու տարում ՊԵԿ-ից ստացել է 1 մլն 644 հազար դրամ, որն էլ, ըստ էության,  հիփոթեքի մայր գումարի մնացորդը վճարելու համար է՝ եկամտահարկի վերադարձի օրենքով։

Արմեն Փամբուխչյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 35 մլն 355 հազար դրամ, այսինքն՝ հասկանում ենք, որ ՔՊ-ական փոխքաղաքապետը երկու բնակարաններն էլ հհիփոթեքով են ձեռք բերված։ Նա վարկերի մարմանը տարեկան ուղղել է 5 մլն դրամ։

Փամբուխչյանը տրանսպորտային միջոց չունի, սակայն կինը՝ Սոսէ Բաղդասարյանը, 2023 թվականին ձեռք է բերել Nissan մակնիշի մեքենա՝ 2017 թվականի արտադրության։ Բաղդասարյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն դրամ, 27 հազար ռուբլի և 4 800 դոլար։ Կնոջ տարեկան եկամուտները կազմել են 1 մլն 996 հազար դրամ, որն աշխատանքի վարձատրություն է Հանրային հեռուստաընկերություններից, որտեղ աշխատում է հաղորդման պատասխանատու/խմբագիր։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս