ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԵՐԱՀՍԿԵԼԻՆԵՐԸ Հովիկ Աբրահամյանի` խորհրդարան գալուց հետո ԱԺ-ն ինքնուրույնության նշաններ էր ցույց տալիս: Այս մասին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` նկատելով, որ այժմ գլխավոր առաջադրանքն այնպիսի իրավիճակ ապահովելն է, որի դեպքում բյուջեի նախագծի դեմ քննադատություն չի հնչի, կառավարության ներկայացրած օրենսդրական նախագծերը հետ չեն ուղարկվի: Սաֆարյանի գնահատմամբ` ԱԺ նախագահի պաշտոնի շրջանառվող երեք թեկնածուներն էլ` Դավիթ Հարությունյանը, Գալուստ Սահակյանը եւ Սամվել Նիկոյանը,  վերահսկելի են եւ հարմար` նշված դերը կատարելու համար: ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆՆոյեմբերի 4-ին գումարված արտահերթ նիստում Երեւանի ավագանին միաձայն հաստատել է Երեւանի քաղաքապետի ընտրության օրը: Ըստ այդմ, Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը սահմանվել է  2011 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 11:00-ին:ԵՐԱԶԱԽԱԲՎԵԼ Է«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը տեղեկություններ ունի, որ իշխանությունը նոր գումարման խորհրդարանում տասնյոթ մանդատ է խոստացել ՀԱԿ-ին: Ուշագրավ է, որ  կարճ ժամանակ առաջ Կարապետիչը ցանկություն էր հայտնել միանալ ՀԱԿ-ին` շռայլ գովեստներ հնչեցնելով Կոնգրեսի հասցեին: ՔՈՉԱՐՅԱՆԸ ՓԱՅ ՈՒՆԻՆախօրեին Ռոբերտ Քոչարյանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ տեղի պատասխանատուների հետ շրջել է շենքում, ծանոթացել նոր մասնաշենքի՝ նոյեմբերի 7-ին բացվելիք թռիչքների սրահի ավարտվող աշխատանքներին: Ըստ որոշ տեղեկությունների` Քոչարյանի ընտանիքը շահաբաժին ունի արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին պատկանող հայաստանյան գրեթե բոլոր մեծ բիզնեսներում, այդ թվում եւ` «Զվարթնոց»-ում:ԲԱՑԱՌՈՒՄ Է «Որակական հեղափոխություն ընտրություններում»` սա շատ անորոշ ձեւակերպում է. ընտրությունները լինում են կա՛մ ազատ, անկախ եւ արդար, կա՛մ կեղծված»,-«Առաջին լրատվական»-ին ասել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը` մեկնաբանելով Միքայել Մինասյանի այն խոսքը, թե Հայաստանի գալիք ընտրություններում գրանցվելու է որակական հեղափոխություն: «Եթե նրանք նկատի ունեն, որ Վլադիմիր Գասպարյանով, Հովիկ Աբրահամյանով ու Միքայել Մինասյանով ազատ եւ արդար ընտրությունների իրականացման հնարավորություն կա, ես դա բացառում եմ»,-նշել է  իրավապաշտպանը: ԲԱԳՐԱՏՅԱՆԸ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄԵրեկ Գյումրի է այցելել Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Վերջինս հանդիպել է Կոնգրեսի Գյումրու կառույցի ներկայացուցիչների հետ: Բագրատյանն անդրադարձել է երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին, ներքաղաքական զարգացումներին ու Կոնգրեսի հետագա անելիքներին:ԿԳԼԽԱՎՈՐԻ Իշխող Հանրապետական կուսակցությունը 2012-ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին, իսկ կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Հանրապետականի ղեկավար, նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը:




Լրահոս