ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Մուրադ Խաչատրյանը դատի է տվել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Նա պահանջում է, որ դատարանը ստիպի դատախազությանը 20.09.2023 թվականի թիվ 44/17548-23 գրությունն անվավեր ճանաչել։ Պահանջում է նաև, որ 2000-2007 թվականների համար չօգտագործված արձակուրդների դիմաց հատուցվի 10 մլն 484 հազար ՀՀ դրամ, ինչպես նաև դրա նկատմամբ հաշվարկվող տույժը՝ օրական 0,15 տոկոսի չափով՝ մինչև կատարման պահը։
Նշենք, որ Լոռու կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Մուրադ Խաչատրյանը պաշտոնից ազատվել է 2023 թվականի ապրիլի 25-ին։
Նրա կինը Գլխավոր դատախազությունում բաժնի պետ է։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քնար Մանուկյան