Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 25-ին Բազումի բաժին է ներկայացել 36-ամյա Արթուր Պ.-ն: Նա ՌԴ Սոչի քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի (Մարդու առևանգումը) մեղադրանքով:
Արթուր Պ.-ի կամովին ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: