ԿԽՄԿ-ի օգնությամբ Հայաստան է տեղափոխվել 220 մարմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից ի վեր ԿԽՄԿ աշխատակիցները մինչ այժմ օգնել են Հայաստան տեղափոխել 220 աճյուն, որոնց թվում են նաև վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը։ Այդ մասին հայտնել են կազմակերպության գրասենյակից:
«Մեր դատաբժշկական փորձագետները շարունակում են աշխատել՝ անցյալ ամիս վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի զոհերի աճյունների հետ արժանապատիվ վարվեցողություն երաշխավորելու համար»,- նշված է ԿԽՄԿ գրասենյակի տարածած հաղորդագրությունում։




Լրահոս