Բացվել է Արցախից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բացվել է Արցախից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոն՝ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում՝ մշակույթի տանը (Նաիրի 42):

Կենտրոնում ներկայացված են ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության և այլ պետական գերատեսչությունների պատուհաններ՝ տեղահանված անձանց, ըստ ոլորտային գործառույթների, ուղղորդիչ-խորհրդատվական բնույթի տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

Համանման կենտրոններ գործում են նաև մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում։

Կենտրոններն աշխատելու են երկուշաբթիից ուրբաթ ժամը 09։00-18։00 աշխատանքային գրաֆիկով։   Հարցերի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող թեժ գիծ 114 հեռախոսահամարով։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։




Լրահոս